WhatsApp, հայտնի անվճար ծրագիր հաղոդակցությունների ակնթարթային փոխանակության համար հեռախոսների և այլ պլատֆորմաների համար, որոնք ձայնային կապով են աշխատում։ Թույլ է տալիս համացանցի միջոցով ուղարկել տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, վիդեոներ և աուդիոներ։ Բաժանորդը աշխատում է Android, iOS (iPhone), Windows Phone, BlackBerry, Nokia Symbian, Nokia S40 օպերացիոն համակարգերի, ինչպես նաև ОС Windows-ի համար։
WhatsApp Inc. ընկերությունը, որը ստեղծել է մեսսենջերը, հիմնվել է Յան Կումի և Բրայյան Էկտոնի կողմից (англ.) 2009 թվականի փետրվարի 24-ին և գտնվում է Ամերկյաի Միացյալ Նահանգներում` Կալիֆոռնիայում։ 2014 թվականի հոկտեմբերից պատկանում է Facebook Inc.-ին 2016 թվականից ծրագիրը անվճար դարձավ, օգտվողը վճարում է միայն ինտերնետ թրաֆիկի համար։ Ծրագրից օգտվում է մոտ մեկ միլիարդից ավել մարդ։
WhatsApp-ի աճող հայտնիության պատճառով նվազում է բջջային օպերատորների SMS-ների հեռախոսների միջև փոխանակության համար ստեղծված բյուջեի քանակը։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ կորուստները կարող էին հասնել տասը միլիարդ դոլարի։